Տնտեսություն

Անցած տարվա կրկնակի շոկից հետո ՀՀ տնտեսությունն ակտիվորեն վերականգնվում է․ Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Անցած տարվա կրկնակի շոկից հետո ՀՀ տնտեսությունն ակտիվորեն վերականգնվում է․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ երկրում կրկնակի շոկից հետո, ընթացիկ տարում, անցած տարվա համեմատ, տնտեսությունը բավական արագ վերականգնվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ Քերոբյանը շեշտեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ն իրական տնտեսական աճ է գրանցել։

«Այս տարի գրանցել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է ՀՀ տնտեսության արտահանումը։ Մենք, Կառավարության ծրագրով, նախատեսում ենք ներդրումների վրա հիմնված մոդելով առաջնորդվել։ Նախատեսում ենք խոշոր ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքներում»,- նշեց Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում