Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահությամբ եւ հանդիսապետությամբ Սուրբ Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, Հայաստանի Հանրապետության վերանկախացման 30-ամյակին նվիրված Գոհաբանական Մաղթանք է կատարվել Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում, սեպտեմբերի 19-ին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Յընթացս Պատարագին, Նորին Սրբութիւնը Հայրապետական թափօրով բարձրացաւ Ս. Խորան։ Իր աղօթքին մէջ ան փառք ու գոհութիւն յայտնեց Ամենակալին, որ Միածին Որդիին չարչարակից հայ ազգն ու եկեղեցին ազատեց մահէն ու հաղորդակից ըրաւ Իր փառաւոր յարութեան, ու ազգին իշխանութեան գաւազանը դարձեալ ծաղկեցուց։ Հայրապետը Աստուծմէ խնդրեց, որ պահպանէ Հայաստանի Հանրապետութիւնը, հայ եկեղեցին, անոր ուխտեալ սպասաւորներն ու հաւատացեալ ժողովուրդը. աղօթեց, որ Իր սուր եւ պատուական խաչով հալածէ երեւելի եւ աներեւոյթ թշնամիները հայրենիքի սահմաններէն եւ մեր բնակարանններէն դուրս։

Ապա, պատարագիչ Հոգշ. Տ. Աւետիք Աբղ. Տէր Կարապետեանը յաւուր պատշաճի քարոզեց։ Հայր սուրբը ըսաւ, որ կեանքը լեցուն է դժուարութիւններով ու ձախորդութիւններով, սակայն սա չի նշանակեր, որ մենք պարտուած ենք. այնքան ատեն, որ կը հաւատանք Աստուծոյ ամենակարողութեան, ուրեմն՝ կը յաղթենք։ Ան նշեց, որ Աստուած մեզ չստեղծեց, որ տառապանքով լեցուն կեանք մը ապրինք, բայց մարդը ինք չարացաւ, իսկ Տիրոջ վստահողը բնաւ չի տկարանար։ Այնուհետեւ, մեկնելով Հայաստան-Սփիւռք 6-րդ խորհրդաժողովի բացման հանդիսութեան Վեհափառ Հայրապետին դիտուղութենէն՝ «Հայաստանը կը պարպուի եւ սփիւռքը կը մաշի», հայր սուրբը վստահեցուց, որ 1991-ի անկախութիւնը չվերահաստատեցինք, որպէսզի պարտուինք, եւ աւելին՝ ան ըսաւ, որ թշնամին մեզ կը փճացնէ միայն ա՛յն ատեն, երբ մենք կ՚արտօնենք։ Եզրափակելով իր խօսքը՝ ան մաղթեց, որ Արցախեան պատերազմի նահատակուած զինուորներուն ու Ցեղասպանութեան նահատակներուն վկայութեամբ եւ Տիրոջ օրհնութեամբ ու օգնութեամբ, պիտի շարունակենք մնալ յաղթական եւ անկախ ժողովուրդ։

Յայտնենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերուն մէջ եւս Հանրապետական Մաղթանք տեղի ունեցաւ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային