Սփյուռք

Ուկրաինայում հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում սեպտեմբերի 17-ին հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «analitikaua.net» կայքը, խաչքարը նվիրված է հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։

Խաչքարն օծել է Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։

«Միջոցառմանը ներկա է գտնվել Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, Դոնեցկի մարզում միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, տեղի իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր հայ համայնքներից։ Դավիթ Մկրտչյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ցավոք սրտի կոնֆլիկտների արդյունքում հնարավոր չի լինում խուսափել անմեղ զոհեր ունենալուց»,- նշված է կայքում։

2015 թվականից, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի տարբեր մարզերում տեղադրվել են տասնյակ խաչքարեր։ Ուկրաինայի հնագույն տաճարներից մեկում՝ Սոֆյա Կիևսկու եկեղեցուն կից թանգարանի ցուցադրությունը նույնպես համալրվել է հայկական խաչքարով, որը նվիրված է Ռուսաստանի Մկրտիչ Սուրբ Վլադիմիրի և Աննա Բյուզանդիայի իշխաններին՝ որպես հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում