Մինչ օրս հարկային արտոնություն է ստացել 1009 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է հարկային արտոնության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սեպտեմբերի 14 -ին տեղի է ունեցել նիստ, որը վարում էր նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ վերջին նիստին պետական աջակցությունից օգտվելու հայտ էր ներկայացրել 13 սկսնակ տեխնոլոգիական ընկերություն։ Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում, հետազոտական ծրագրերի իրականացում, էլեկտրոնային համակարգերի նախագծում և այլն:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ են տրամադրվում ՝ նրանց նկատմամբ կիրառելով շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափ։ Հարկային արտոնությունը սկսնակ ընկերություններին տրվում է 5 տարի ժամկետով: Պետության կողմից տրված այս հնարավորությունը թույլ է տալիս ընկերություններին ընդլայնել թիմն ու զարգացնել իրենց կողմից առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները։

Նախարարությունից հայտնում են, որ պետական աջակցության այս ծրագրից կարող են օգտվել նաև այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունները։ Նրանք ևս կարող են դիմել, հավաստագիր ստանալ, արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմած ընկերությունները կազմում են դիմողների ընդհանուր թվի 15-20%-ը, որոնց գերակշիռ մասը սփյուռքից են։ Աշխարհագրությունն ընդգրկուն է՝ Հոլանդիա, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Իսրայել:

Հերթական նիստի ընթացքում հավաստագրման հանձնաժողովն արտոնության իրավունք է տրամադրել հայտ ներկայացրած բոլոր 13 ընկերություններին։ Մինչ օրս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրով նախարարությունը հարկային արտոնության հավաստագիր է տրամադրել 1009 նորաստեղծ ընկերությունների։

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին