Սփյուռք

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը

3 րոպեի ընթերցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը

ԱՆԹԻԼԻԱՍ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունել է Բուրջ Համուդի քաղաքապետարանի խորհրդի անդամներին՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանք Վեհափառ Հայրապետին էին այցելել քաղաքապետարանի ու շրջանի ժողովրդի անունից իրենց ջերմ շնորհակալությունը հայտնելու՝ Կաթողիկոսության կողմից քաղաքապետարանի ձեռնարկած ժողովրդային տների շինարարական ծրագրին չորս միլիոն դոլար հատկացնելու առիթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից;

«Քաղաքապետութեան կողմէ խօսք առնելով քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան՝ ըսաւ. «Պուրճ Համուտի քաղաքապետական խորհուրդի անունով կը դիմենք Ձեզի, արտայայտելու մեր շնորհակալութիւնն ու բարձր գնահատանքը՝ Ձեր ցուցաբերած հայրական գուրգուրանքին ու հոգածութեան: Երկարամեայ Ձեր հոգածութեան նորագոյն արտայայտութիւնները հանդիսացան Պէյրութի նաւահանգիստի պայթումէն կարճ ժամանակ ետք արդէն Ձեր հօտի կողքին ըլլալը, ապա՝ լիբանանահայութեան ու Պուրճ Համուտի բնակչութեան կարիքներն ու մարտահրաւէրները դիմագրաւելու ջանքերուն մօտէն հսկելն ու զօրավիգ կանգնիլը, ինչպէս նաեւ Պուրճ Համուտի քաղաքապետութեան ծրագիրներէն «Սէն Ժագ համալիր»ի դիմագրաւած դժուարութիւններուն իրազեկ դառնալով, շրջանի դիմագիծին պահպանման, երիտասարդութեան արմատաւորման եւ ընկերային լուրջ դժուարութեան յաղթահարման նպատակով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աջակցութիւնը կը շնորհէք, յաղթահարելու համար այդ դժուարութիւնները»:

Վեհափառ Հայրապետը ողջունելով քաղաքապետն ու խորհուրդի անդամները՝ ըսաւ. «ի՛նչ որ մեր ժողովուրդին կը կատարենք՝ մեր պարտքն է ու միաժամանակ պատիւը: Ի՛նչ որ ենք՝ ժողովուրդին կը պարտինք. ի՛նչ որ ունինք, որպէս եկեղեցի, ժողովուրդին կը պատկանի: Երբ ըսենք, թէ եկեղեցին ժողովուրդն է, սա լոզունգ չէ, այլ եկեղեցւոյ էութիւնն է, որմէ կը բղխի եկեղեցւոյ առաքելութիւնը: Մենք անձնապէս եւ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակենք գործնապէս մեր ժողովուրդին կողքին ըլլալ՝ ամբողջական նուիրումով: Լիբանանի հայութեան վերականգնումը առաջնահերթութիւն է: Արդ, բոլորիս գործօն մասնակցութեամբ Լիբանանի հայութեան վերականգնումը, անոր կառոյցներուն վերակազմակերպումը եւ կարիքաւոր ընտանիքներուն օժանդակութիւնը պիտի շարունակենք»: Այս առիթով Նորին Սրբութիւնը շեշտեց Պուրճ Համուտի հայկական նկարագիրը ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում