Հասարակական

Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հավանություն է տվել  «Սպուտնիկ Լայթ»  ռուսական պատվաստանյութին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:

«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութը հավանության արժանացնելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Սպուտնիկ Լայթ»-ը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին կոմպոնենտն է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով պատվաստումը թույլ կտա սահմանափակել կորոնավիրուսի տարածումը և կարագացնի կոլեկտիվ իմունիտետի ստեղծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ2021 թվականին Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում