Տնտեսություն

Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ցանց է շահագործվել

1 րոպեի ընթերցում

Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ցանց է շահագործվել

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այս ամռան ընթացքում կառուցված եւ արդեն շահագործված ոռոգման ցանցն այսուհետ ծառայելու է թաղամասի 50 տնտեսությունների կարիքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 5 միլիոն 50 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Ալմասկա» ՍՊԸ-ի շինարարները։

Ոռոգման ջրատարը կառուցվել է 600 գծամետր երկարությամբ, երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։

«Ոռոգման ցանցի փորձարկումը եւ շահագործումը հնարավորություն տվեց, որ 50 տնտեսություն այս ամռան ընթացքում հասցնեն ոռոգել իրենց տնամերձերը։ Եկող տարում արդեն այս թաղամասում կընդլայնվեն մշակվող տնամերձերը եւ վարելահողերը, ինչի արդյունքում կարձանագրվի նաեւ գյուղմթերքների արտադրության աճ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում