Տնտեսություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում էր2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:

Անհրաժեշտություն էր առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը: Նախագիծը դրվեց քվեարկության, որին «կողմ» քվեարկեց 64, «դեմ» 19, «ձեռնպահ» 1 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում