Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը հարկ համարեց նիստի ժամանակ անդրադառնալ պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությանը, այն է՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելը: Պաշտպան Խուդոյանը նշեց՝ խնդիրը կայանում է նրանում, որ վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել Սեդրակ և Լևոն Քոչարյանների գույքի վրա՝ այդ որոշումով համարելով, որ վերջիններիս գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:

«Դեռևս նախաքննության փուլում վարույթ իրականացնող մարմինը՝ դատախազությունը, մասնակիորեն հրաժարվել է այդ մոտեցումից, և կալանքի մի մասը վերացվել է, սակայն Սեդրակ Քոչարյանինը՝ ոչ: Կարծում եմ, որ մինչ այս պահը շարունակում են խախտվել Սեդրակ Քոչարյանի իրավունքները, և այդ կալանքն ամբողջությամբ վերացնելու անհրաժեշտություն կա: Որևէ կերպ չի հաստատվել այն հանգամանքը, որ այլ անձի է պատկանում այդ գույքը: Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը որևէ կերպ չի կարող նպաստել սույն քրեական գործի քննությանն ու դատավարական նպատակներին»,- նշեց Խուդոյանը:

Մեկ այլ պաշտպան՝ Հայկ Ալումյանն էլ ասաց, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանվում է արդար դատաքննության իրավունքը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը:

«Ներկայում կա օրինական ուժի մեջ մտած, ընդ որում չբողոքարկված դատական ակտ, որով Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելը ճանաչվել է ոչ օրինական, և դրանով խախտվել է նրա իրավունքը: Միջնորդությունն աներկբա պետք է բավարարվի առանց որևէ վերապահման»,- նշեց Ալումյանը:

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես ասաց, որ պետք է Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվի:

Դատավոր Աննա Դանիբեկյանը քննարկումից հետո հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը մասնակի վերացվեց:

«Կալանքը կպահպանվի այն չափով, որն անհրաժեշտ է դատական ծախսերի հնարավոր բռնագանձման և հնարավոր բռնագրավումի ապահովման նպատակով»,- նշեց Դանիբեկյանը:

Դատարանը որոշեց նաև վերացնել նախաքննական մարմնի գույքի վրա կալանք դնելու մասին 2018 թվականի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և արխիվների, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊԸ և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը:

Նախորդ տարի սեպտեմբերին դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի վերացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։ Ըստ դատական ակտի՝ կալանքը շարունակում է գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։ Այդ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում էր անկախ տնօրենի պաշտոնը։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել