Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է կանաչ տեխնոլոգիաներ կիրառող շինարարական ընկերություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի հետ օգոստոսի 9-ին այցելել է «Արտկոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։ Ընկերությունը գործում է մոդուլային շինարարության ոլորտում և կիրառում է միջազգային փորձի վրա հիմնված առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնիենհասցնում բնապահպանական ռիսկերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Արտկոն» ՓԲԸ փոխտնօրեն և բաժնետեր Թերեզա Կարապետյանի և ընկերության խորհրդի անդամ, փոխտնօրեն Արտյոմ Թադևոսյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել գործարանի աշխատանքի ընթացքին և հեռանկարային հնարավորություններին։

«Այնուհետև, նախարարին է ներկայացվել ընկերության կողմից նախաձեռնած, իր գաղափարով և լուծումներով յուրահատուկ, շինարարությունում կանաչ տեխնոլոգիաների կիրառման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ստեղծել շինարարական hանգույց (կլաստեր)։ Վերջինս նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի պրոֆեսիոնալներին շինարարական կանաչ տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Մասնավորապես, մեկ վայրում հասանելի կլինեն շինարարական-նորարարական տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներ և ոլորտի պրոֆեսիոնալներին կառաջարկվեն շինարարական նախագծերի արդյունավետ իրականացման մի շարք հնարավորություններ։ Միմյանց փոխլրացնող և աջակցող ծառայությունների ու տեխնոլոգիական լուծումների համադրման արդյունքում կբարելավվեն շինարարական աշխատանքների չափանիշները, ինչը կնպաստի ոլորտում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ խոսելով առաջիկա նախաձեռնությունների մասին՝ ընկերության ղեկավարությունը նշել է, որ դրանց իրականացման հարցում առանցքային է պետության հետ երկարաժամկետ համագործակցությունը։ Մասնավորապես, քննարկվել են կառավարության նոր ծրագրով նախատեսված հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների և ինդուստրիալ պարկերի կառուցման աշխատանքներում ընկերության մասնակցության հնարավորությունները՝ շինարարական աշխատանքների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ Նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին ներկայացրել է կառավարության մի շարք նախագծեր, որոնց իրականացման աշխատանքներին, հետաքրքրության դեպքում, ընկերությունը կարող է մասնակցել։ Կողմերը քննարկել են համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները, այդ թվում՝ ընկերության կողմից արտադրվող մոդուլային սառնարանների հնարավոր կիրառումը գյուղատնտեսության մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ նմանատիպ համագործակցության շրջանակում հնարավոր կլինի կրճատել ինչպես շինարարական աշխատանքների տևողությունը, այնպես էլ անհրաժեշտ ռեսուրսները։ Ողջունելով ընկերության նորարարական գաղափարները և պատրաստակամությունը մասնակցել կառավարության ծրագրերի իրականացմանը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում հնարավոր օժանդակություն ցուցաբերել համատեղ նախագծերի իրականացման ողջ ճանապարհին։ Նա նաև հավելել է, որ, ընկերության կողմից շինարարական աշխատանքների իրականացման դեպքում, պետությունը կաջակցի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցում։

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին

Վիեննաում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնեցնեն բանակցությունները սկսելու պայմանները