Տնտեսություն

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը պետությունն է հատկացնելու։

Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։ «Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, մոտ 5 հա ավել ցանքատարածքներ կդառնան ոռոգելի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը։

Արդեն իրականացվել են խրամուղու փորման աշխատանքները, ընթացքի մեջ է կիսախողովակների տեղադրումը։ 1022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով:

Հայերեն Русский

Պատգամավորն առաջարկում է խրախուսել սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը կրճատված զինծառայության կամ վճարովի այլընտրանքի հնարավորությամբ

Դդմաշեն գյուղում բացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված և անհետ կորած 213 դդմաշենցու չորս հուշատախտակ

Վարդենիսի համայնքապետարանը խրախուսել է մանկական գեղարվեստի դպրոցի մանկավարժներին և սաներին

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ պատգամավորն առաջարկում է ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակ

Գավառ քաղաքում անցկացվել է հայ-ֆրանսիական պարի փառատոն

Հունգարիան դեմ է ՌԴ-ից էներգակիրների մատակարարումն արգելելու Եվրահանձնաժողովի ծրագրին. Օրբան

Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37 տարի

Գեղհովիտ գյուղում բացվել է Հայոց բանակին նվիրված լուսանկարների ցուցահանդես

Զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է անցնում միայն 30–40 տոկոսը․ Հայկ Սարգսյան

Հորդառատ անձրևներ, ջերմաստիճանի նվազում. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին