2023 թվականին Պարեկային ծառայությունը կգործարկվի Հայաստանի ամբողջ տարածքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։ Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մեջբերում է «Արմենպրես»-ը:

Առաջին փուլի գործընթացը սկսվել է 2020 թվականի ամռանը։ Հուլիսին արդեն ստացվել էր 2 հազար 500-ը գերազանցող դիմում՝ ընդհանուր 770 տեղի համար։

Հետագայում դիմորդներն անցան IQ թեստեր, ֆիզիկական պատրաստականության ստուգում ու անհատական հարցազրույցներ։ Վերջինիս անցկացման պատասխանատու հանձնաժողովներում ներկայացված էին թե՛ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, թե՛ միջազգային գործընկերներ և թե՛ հոգեբաններ։ Արդյունքում, 2020 թվականի դեկտեմբերին 700-ից ավելի սովորողները հունվարի 18-ից սկսեցին հնգամսյա ուսուցումը։

Նախարարության հաղորդմամբ՝ աեսական դասընթացին զուգահեռ, մոդուլների մեջ մտնում էր նաև առանցքային մարտավարական հմտությունների զարգացումը, որի համար Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ուկրաինայից ու Վրաստանից հրավիրված մասնագետներն իրականացրին դասընթացավարների պատրաստում։

Հաղորդակցման, ֆիզիկական պատրաստականության և բազային տակտիկական ու պաշտպանական մարտավարական հմտությունների ձեռքբերումից հետո 2021 թվականի հուլիսի 7-ին նոր Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը սկսեց իր գործունեությունը։

Այս պահին հայտարարված է նաև Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև՝ Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու բաց մրցույթ: Իսկ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները