Սեպտեմբերին առաջին անգամ կիրականացվի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը. Սինանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սեպտեմբերին իրականացնելու է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս ծրագիրն իրականացվելու է առաջին անգամ: Ընտրական փուլն արդեն անցել է, այժմ սպասում ենք մեկնարկին»,- նշեց Սինանյանը:

Ծրագրի նպատակն է աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, որոնք ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։

«Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ը մեկամյա է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր, հանդիպումներ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական հրատապ խնդիրների մասին, միաժամանակ ընդլայնել իրենց պատկերացումները համայնքային կյանքում ներգրավվածության և հայկական շահերի պաշտպանության հարցերում։ Երիտասարդները կայցելեն Հայաստանի պատմական, մշակութային և հիշատակի վայրեր, կրթական, գիտական, տեխնոլոգիական ինստիտուտներ, նաև կմասնակցեն հասարակական, մշակութային միջոցառումների և կամավորական աշխատանքների։

Հայերեն English Русский Türkçe

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը