Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի կինոշուկայի ծրագրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդական Գոլվեյ քաղաքում hուլիսի 21-23-ն անցկացվող միջազգային կինոփառատոնի կինոշուկայի պաշտոնական ծրագրում ներառվել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայ-գերմանական «Բեքսթեյջ» ֆիլմը: Այն ընդգրկված է կինոշուկայի ավարտման փուլում գտնվող ֆիլմերի ծրագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարգություն է տարածել Հովհաննես Գալստյանը:

«Գոլվեյն ունի Եվրոպան Ամերիկայի հետ կապող տրանսատլանտիկ կամրջի կարգավիճակ և ֆինանսիստներին տրամադրվող արտոնյալ պայմանների, նոր Եվրոպական կինոն դիստրիբյուտորներին ու կինոփառատններին ներկայացնելու երկարամյա փորձի շնորհիվ այն երկու աշխարհամասերի կինոյի մասնագետների հանդիպման ավանդական վայր է։ Կինոշուկայում ծրագրված են ընտրված ֆիլմերի արտադրողների և հրավիրված ֆինանսիստների, վաճառքի գործակալների, հեռարձակողների, կինոհիմնադրամների, կինոփառատոնների ներկայացուցիչների նախապես համաձայնեցված հանդիպումներ։ Հայկական ֆիլմի արտադրողներն արդեն ստացել են հանդիպումների ժամանակացույցը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Նշվում է, որ «Բեքսթեյջը» հայկական միակ ֆիլմն է, որի դեմ Հայաստանում կինոյի պետական կառույցի դիմումով քրեական գործ է հարուցվել (կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով), ինչի արդյունքում կասեցվել է ընկերության մեկ այլ՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի երաշխավորված պետական ֆինանսավորումը։ «Գոլվեյը լավ հնարավորություն է՝ «Բեքսթեյջը» ավարտելու, ֆիլմի համաշխարհային պրեմիերայի վայրն ու վաճառքի ռազմավարությունը հաստատելու համար»,-ընդգծվում է տեքստում:

The Galway Film Fair-ում ֆիլմը կներկայացնեն պրոդյուսերներ Անի և Հովհաննես Գալստյանները՝ Հայաստանից, և համարտադրող Լաուրա Քլևերը՝ Գերմանիայից։

Հայերեն Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն