«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հայաստանը պետք է հոգեկերտվածքի խնդիր դնի նորից»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախիչ պարտություն կրած եւ կապիտուլյացիայի ենթարկված «առանցքային» հիմնական 3 երկիր՝ Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան տարիներ անց ծնկած վիճակից դուրս եկան։ Ոչ միայն պարզապես ոտքի ելան, այլեւ՝ կարողացան միջազգային լուրջ դերակատարներ դառնալ։ Իտալիան վերածնունդ ապրեց, մասնատված Գերմանիան՝ նույնպես։ Ճապոնական օրինակն աննախադեպ էր․ պատերազմից ու կապիտուլյացիայից զատ ատոմային աղետի էլ ենթարկվեց...

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, երկու տասնյակ գիտական հոդվածների եւ մենագրությունների հեղինակ, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրել է այս երեք երկրների օրինակները, փորձը, առաջ գնալու մեխանիզմներն ու կառուցակագերը։

Ինչքանո՞վ են համադրելի այս օրինակները մեր երկրի հետ։ Ճապոնիայի օրինակը մեզ ավելի է հետաքրքրում։ «Ճապոնական հրաշքի» նկատմամբ մոտեցումները տարբեր են. 4 հիմնական տեսակետներն են առանձնացվում՝ ռոմանտիկական, իրատեսական, կոսմոպոլիտական (աշխարհաքաղաքացիական) եւ սինթետիկ։ Այնուամենայնիվ, սկսվեց ռոմանտիկականից՝ կոնֆուցիոսական էթիկայի եւ սամուրայի վարքագծի կանոնների (Բուսիդո) համատեղումից, այլ կերպ՝ գաղափարական հենքից։

Մասնագետը գաղափարականը կարմիր թելի պես շեշտադրել է 3 հետազոտություններում էլ։ Ի վերջո՝ ո՞րը եղավ «ճապոնական հրաշքի» պատճառը։

Եվ ի՞նչը կլինի «հայկական հրաշքի» նախադրյալը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները