«Հայոց Հայրենիք»-ը ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքնների վերաբերյալ ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց Հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում կուսակցության էջը։

Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին որոշել է ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասել է Դիլանյանը:

Նա հայտնել է, որ որոշման ամբողջական տեքստը օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ-ի կայքէջում և կառաքվի կողմերին։

Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում էին նույն հարցին: Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:

Հայերեն العربية Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն