Հասարակական

Գերիների շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով

4 րոպեի ընթերցում

Գերիների շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատն անցկացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով երրորդ հանդիպումը, որի ժամանակ նշվել է, որ գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում՝ դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից։

«Ինչպես արդեն հայտարարվել էր, ՀՀ փաստաբանների պալատը իր պատրաստակամությունն էր հայտնել օժանդակելու Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ փաստաբանների կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու՝ նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու, նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի հնարավոր խախտումների փաստերը պարզելու, արձանագրելու և այդ փաստերը Եվրոպական դատարան ու միջազգային այլ ատյաններ ներկայացնելու գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այդ առաքելությունն իրականացնելու ուղիները որոշակիացնելու, հնարավոր ռիսկերը գնահատելու և կանխարգելելու, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնելուն ուղղված գործողություններին համահունչ գործելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի տեղակալներ՝ Մանե Կարապետյանը, Հարութ Ակլունցը, ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանը հանդիպումներ են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, նրա տեղակալի և այլ մասնագետների հետ:

ՀՀ փաստաբանների պալատի տեղեկացմամբ՝ հերթական հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատում՝ մասնակցության պատրաստակամություն հայտնած փաստաբանների, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ներպետական ատյաններում ներկայացնող իրավաբաններից՝ Արտակ Զեյնալյանի միջև:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են բոլոր հնարավոր ռիսկերը փաստաբանների Ադրբեջան ուղևորվելու և այնտեղ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված:

«Քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են եզրակացության, որ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհրաժեշտություն է։ Այդ նպատակով գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում՝ դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը»,- հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։

Կառույցը միաժամանակ կրկին ընդգծել է, որ խոսքը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը Ադրբեջանի ներպետական օրենսդրությանբ նախատեսված դատարաններում իրականացնելու մասին չէ, և միանում է ՀՀ իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն գնահատականին, որ այդ դատավարությունները լեգիտիմ համարվել չեն կարող:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում