Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար. մասնագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին պատվաստվել ցանկացող օտարերկրացիների հոսքը դիտարկվում է նաև որպես խթան զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելու գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ աշխարհում նոր տերմին է շրջանառվում` պատվաստումային զբոսաշրջություն: Մի շարք երկրներ արդեն իսկ օգտվում են նման հնարավորություններից՝ աշխուժացնելով այն ոլորտը, որն ավելի շատն էր տուժել հենց համավարակի շրջանում:

«Այդ առումով մենք նույնպես միտումներ տեսնում ենք: Վերջին շրջանում հատկապես նկատվում է Իրանից ժամանած քաղաքացիների հոսք: Դա խոսում է այն մասին, որ կա հետաքրքրություն պատվաստման նկատմամբ, ինչը կարող է խթան լինել համավարակից ամենաշատը տուժած ոլորտի՝ զբոսաշրջության ակտիվացման հարցում»,-ասաց Գայանե Այվազյանը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 15-ից Հայաստանում կարող են պատվաստվել այն օտարերկրացիները, որոնք 10 օր և ավելի մնալու են երկրում: Գայանե Այվազյանը նշեց, որ դա գործընթացը կանոնակարգելու, համակարգելու կարևոր քայլերից մեկն է:

«Տասնօրյա ժամկետն իզուր չէ սահմանված: Նպատակն է ավելի համակարգված մոտենալ հարցին և խթանել զբոսաշրջությունը: Նոր փոփոխությունը հնարավորություն է տալիս զբոսաշրջային ընկերություններին փաթեթներ ձևավորել, 10 օր և ավելի Հայաստանում մնալու պարագայում հնարավորություն տալ ոչ միայն շրջագայել, այլև անվճար պատվաստվել ու վերադառնալ: Այո, սա կարող է նոր խթան հանդիսանալ ոլորտի համար»,-ասաց մասնագետը:

Գայանե Այվազյանի խոսքով՝ գործընթացը նոր երևույթ է, պետությունը փորձարկում է, սովորում է, շտկում է բացերը: Այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ հնարավոր է պատվաստումային տուրիզմի նոր հետաքրքիր տարբերակներ առաջ քաշել՝ ի նպաստ երկրի տնտեսության, զբոսաշրջության զարգացման: Պատվաստումային տուրիզմի միտումներ նկատվում են Էմիրություններում, ԱՄՆ-ում, մասնավորապես Նյու Յորքում: Բալին նույնպես ցանկանում է աշխուժացնել այդ ոլորտը: Հայաստանը ևս կարող է օգտվել այս հնարավորությունից: Գայանե Այվազյանի խոսքով՝ այս օրերին Իրանից մեծ հոսք է նկատվում, սակայն պատվաստվողների թվում կան Ռուսաստանի, Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիներ:

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբի մոտ գոյացել են օտարերկրացիների հերթեր: Պատկան մարմինները նշում են, որ հերթը պայմանավորված է պատվաստման կարգի փոփոխությամբ: Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։ 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ

Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իմաստը մի աշխարհ կերտելն է, որտեղ երեխան իր կյանքով չի վճարում տարաձայնությունների գինը. դեսպան Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից

Ցրտահարության վտանգ՝ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը. գյուղացիներին հորդորում են բերքահավաք իրականացնել

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել