Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հուլիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 հազար 801 դեպք, որոնցից 217 հազար 303 -ն` առողջացած, 4 հազար 531-ը` մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 215 373 թեստավորում:
Այսպիսով` հուլիսի 7-ին կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 53 առողջացած և 1 մահվան դեպք: