Չինաստանն ակնկալում է հայկական բիզնեսի ակտիվացում չինական շուկայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի հետ քննարկում է ավելի սերտ համագործակցության քայլեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը։

«Մենք աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք Հայաստանում։ Ներկա պահին մենք քննարկում ենք համագործակցությունը տարբեր ուղղություններով. աշխատում ենք, որպեսզի ավելացնենք զբոսաշրջային հոսքը Չինաստանից Հայաստան։ Հույս ունենք նաև, որ հայկական բիզնեսի ակտիվություն կնկատվի չինական շուկայում։ Հայկական արտադրության ապրանքները շատ են դուր գալիս չինացի ժողովրդին, այդ թվում ալկոհոլային խմիչքները։ Մեր երկրում շատ են սիրում հայկական կոնյակն ու գինին, ինչպես նաև մեզ հետաքրքրում է այստեղ արտադրվող պղինձն ու շատ այլ բաներ»,- նշեց դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև նախատեսված բազմաթիվ նախաձեռնություններ չեն կայացել, քանի որ նախորդ տարվանից ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակ սկսվեց, ինչպես նաև տեղի ունեցավ Արցախյան պատերազմը։

Ֆան Յոնն ընդգծեց, որ հաջորդ տարի նշվում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ ժամանակահատվածում երկրները կաջակցեն և օգնել են միմյանց։

«Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ, համագործակցության մակարդակը բարձր է։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկզբին ապրանքաշրջանառությունը եղել է 200 հազար դոլար, իսկ անցած տարի այն մոտեցել է 1 մլրդ դոլարի։ Մեզ համար բարեկամական երկրի հետ համագործակցության նպատակը երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և զարգացմանը նպաստելն է։ Մենք պատրաստ ենք կիսել զարգացման մեր փորձը Հայաստանի հետ»,- ընդգծեց Ֆան Յոնը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ