Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է, կենդանիները պատվաստվել են ըստ պլանի. ԷՆ-ի պարզանումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան այն հրապարակումների՝ ըստ որոնց ՀՀ մարզերում առկա է անասնահամաճարակային ոչ կայուն վիճակ, արձանագրվել են կենդանիների անկումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են, որ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թվականի հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբանից ստացել է ահազանգ այն մասին, որ Վանևան և Տորֆավան համայնքներում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների անկումներ:

«Նույն օրը ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանի գլխավորությամբ, անմիջապես այցելել է նշված համայնքներ և տեղում ծանոթացել իրավիճակին: Կենդանիների մոտ, ըստ ախտանատոմիական ընթացքի, արձանագրվել են բնախոսականից շեղումներ եւ, համաձայն կլինիկայի մասնագետների, կենդանիները մինչև անկումն ունեցել են ջերմության բարձրացում, թուլություն, հրաժարվել են կերից և այլն: Իրավիճակը մասնագետների կողմից գնահատվել և ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին։ Արդյունքում՝ որոշում է կայացվել սկսել լայնածավալ բուժման գործընթաց, իսկ կլինիկապես առողջ կենդանիներին՝ կրկնակի պատվաստել»,-հայտնել են նախարարությունից:

ՊՈԱԿ-ի տնօրենը 24-ժամյա ռեժիմով խորհրդակցել և վիճակը ներկայացրել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին, անձամբ հսկել և կազմակերպել իրականացվող միջոցառումները: Նախարարությունից վստահեցրել են, որ անասնաբույժների կողմից իրականացված գործողությունների արդյունքում՝ կլինիկական նշաններ ունեցող անասնագլխաքանակի շուրջ 85-90 տոկոսի մոտ ժամեր անց արձանագրվել է հիվանդության կլինիկական նշանների նահանջ և վիճակի բարելավում:

«Այսօր կենդանիների անկումներ չեն գրանցվել և անասնահամաճարակային վիճակը մարզերում գնահատվում է կայուն և վերահսկվող։ Իրավիճակը գտնվում է տնօրենի անմիջական վերահսկողության տակ, իսկ աշխատանքները տարվում են ըստ անհրաժեշտության։ Հարկ ենք համարում նշել, որ ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով իրականացվել են անհրաժեշտ բոլոր պատվաստումներն ու հակահամաճարակային միջոցառումները։ Նշված համայնքներում մանր և խոշոր եղջերավոր կենդանիները պատվաստվել են ապրիլի սկզբին, իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը՝ հունիսին, ինչպես և նախատեսված է հակահամաճարակային պլանով»,-ասված է պարզաբանման մեջ:

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել