Հայաստան-Իրան բիզնես ֆորումում գործարարները երկուստեք պայմանավորվածություններ ձեռք բերեցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հունիսի 29-ին մեկնարկած Հայաստան-Իրան բիզնես ֆորումի շրջանակում գործարարները առևտրային կապերի ամրապնդման բանակցությունների սկիզբ դրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բիզնես ֆորումի շրջանակներում Երևան է այցելել Իրանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների պատվիրակություն, որը բաղկացած է Իրանի ավելի քան 25 ընկերության ներկայացուցիչներից:

«Rhyton Solutions» ընկերության տնօրեն Մասուդ Հասանին լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ են ներկայանում Հայաստանում, սակայն համագործակցություն արդեն եղել է։

«ՀՀ-ում ՏՏ համագործակցություն արդեն եղել է, մեզ մոտ պատվիրել են ծրագրեր, մենք էլ իրականացրել ենք։ Այս ֆորումից հետո կարող ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել՝ տարբեր ձևաչափերում։ Մեր երկու երկրի համագործակցության շնորհիվ կկարողանանք համաշխարհային շուկայում նույնպես առաջխաղացում ունենալ»,- նշեց Հասանին և հավելեց, որ օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են ունենալու ՏՏ տարբեր ընկերությունների հետ։

ՏՏ ոլորտը ներկայացնող ֆորումի մեկ այլ մասնակից՝ Էմադե Ասկարիեն էլ հայտնեց, որ նպատակ ունեն երկու երկրի միջև համագործակցությունն ավելի բարձրացնել։

«Մենք ցանկանում ենք ՀՀ-ում արտադրություն սկսել, այնուհետև հայկական ընկերությունների հետ մուտք գործենք համաշխարհային շուկա։ Այս ֆորումին ներկա է 10 իրանական և 40 հայկական ընկերություն, հույս ունեմ շահավետ պայմանավորվածություններ ձեռք կբերենք այսօր»,- նշեց Ասկարիեն։

«Փ․Աբաջյան» ՍՊԸ տնօրեն Փիրուզա Աբաջյանն ասաց, որ իրենք զբաղվում են շինանյութերի սերտիֆիկացմամբ և լաբորատոր փորձարկումներով։

«Մեզ հետաքրքրել է իրանական ցեմենտը, որն արտադրվում է ու ներմուծվում է ՀՀ։ Բազմիցս հանդիպել ենք իրանական կողմի հետ, այժմ էլ այստեղ պետք է փորձենք համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, որպեսզի սկսենք աշխատել»,- ընդգծեց Աբաջյանը։

Հայերեն العربية English Français Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը