Սփյուռք

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ մետրոպոլիտ Եպիֆանին իր ողջույններն ու շնորհավորանքն է հղել տեղի հայ համայնքին Հայոց Սուրբ Աստվածամոր սրբապատկերի օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդն AnalitikaUA-ին տված հարցազրույցում նշել է՝ այդ սրբապատկերը խորհրդանշում է տարբեր ազգությունների և քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչների եղբայրությունն ու փոխըմբռնումը:

Խոսելով Ուկրաինայում հայ համայնքի պատմական դերի մասին՝ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ դարեր շարունակ հայ համայնքը հարստացրել է համաուկրաինական մշակույթը՝ ներդնելով սեփական ինքնության մի կտորը:

«Այնպես որ, այլ կերպ քան դրական ես չեմ կարող գնահատել հայ համայնքի պատմական դերն Ուկրաինայում»,-ասել է մետրոպոլիտ Եպիֆանին: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին միշտ բաց է Հայ առաքելական եկեղեցու և առհասարակ հայ ժողովրդի հետ երկխոսության և բարեկամական հարաբերությունների համար:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում