Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ուկրաինական կինոյի պատմության լավագույն ֆիլմ է ճանաչվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրքային արսենալ» փառատոնի շրջանակում, որն անցկացվել է Կիևում, կայացել է «Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ը գրում է, որ Ուկրաինայի կինոյի պատմության լավագույն ֆիլմ է համարվել հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը: Լավագույն տասնյակում է նաև Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և հարթմնի» կինոնկարը: Այն զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Ֆիլմերի ընտրության վերաբերյալ հարցումն անցկացվել է 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Մասնակցել է 97 անձ: Նրանք լավագույններին ընտրել են առանց ժանրային, տևողության, նկարահանման թվականի և այլ սահմանափակումների: Ստացված ցուցակներում ընդհանուր առմամբ հիշատակվել է 186 ֆիլմ:

Այդ ցուցակի հիման վրա ընտրվել է 100 լավագույնը: Լավագույնների ցանկում ընդգրկվել է 68 խաղարկային, 26 վավերագրական և 6 անիմացիոն կինոնկար: Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատում է ազգային, պատմական արժեքները հանրահռչակելու ուղղությամբ:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մի առիթով նշել է, որ գիտությունն ու մշակույթը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ: Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և անում ենք հնարավորը այդ ամենի հանրահռչակման համար»,- շեշտել է Շատվորյանը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն