Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է ՏԿԵՆ-ի հետ Արմավիրում ոռոգման ջրի խնդրի լուծման համար

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է ՏԿԵՆ-ի հետ Արմավիրում ոռոգման ջրի խնդրի լուծման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ ջրի սակավության խնդրին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ ջրային ռեսուրսների փոքր-ինչ սակավություն, իրոք, առկա է: «Երկրորդը, Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Դիտարկմանը, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, Քերոբյանը նշեց, որ տեղյակ է խնդրին: Համատեղ աշխատում են Տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի հարցը լուծվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում