Մարինա Կալյուրանդը և Անդրեյ Կովաչևը կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևըհամատեղ հայտարարությունեն տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսևորման համար՝ չնայած բարդ իրավիճակին։

Սա Հայաստանի համար առանցքային պահ է, և մենք հուսով ենք, որ ընտրությունների հստակ արդյունքները նոր դրական էջ կբացեն երկրի համար:

Շատ զգացմունքային արշավից հետո հայ հասարակությունն ամենաշատը կարիք ունի վերականգնել միասնությունն ու համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ավելի լավ ապագա կերտելու համար:

Համավարակի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումների պատճառով Եվրախորհրդարանը չկարողացավ դիտորդներ ուղարկել: Այնուամենայնիվ, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ): Մենք ընդգծում ենք, որ առաքելությունը հայտնել է, որ ընտրությունները մրցակցային են եղել և, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված: Ընտրողներին ընձեռվել են լայն տարբերակներ, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվել են:

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ընտրությունների արդյունքները և զերծ մնալ պառակտիչ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինականությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածությունը խթանելու համար, այլ անհրաժեշտ է դրանք կարգավորել համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի ներքո:

Մենք ակնկալում ենք աշխատել նորընտիր Ազգային ժողովի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ` ի շահ մեր քաղաքացիների»:

Հայերեն English Русский

Գևորգ Մանթաշյանը վերանշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Դավիթ Խուդաթյանը Բաթումիում կմասնակցի Վրաստանի միջազգային ծովային ֆորումին

Արման Խոջոյանը վերանշանակվել, իսկ Տաթևիկ Սարգսյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Արամ Ջիվանյանը վերանշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Միջին նորոգման է ենթարկվել Սևան-Մարտունի մայրուղուց Ձորագյուղ մտնող ճանապարհը

Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետին

Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 482 միլիոն 346 հազար դրամ

Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Փաշինյանը վերանշանակել է ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալի

Արաղչին չի բացառել ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը վերադառնալու հնարավորությունը