Հասարակական

Դատարանը բավարարեց Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը

2 րոպեի ընթերցում

Դատարանը բավարարեց Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը։«Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը, և պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վարդևանյանը։

Ավելի ուշ Չարչյանի մյուս փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալն արդեն ազատության մեջ է:

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով։

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել՝ Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում