Սփյուռք

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել

1 րոպեի ընթերցում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործունեության 2 տարին ամփոփող զեկույց է հրապարակել՝ նշելով, որ հավատարիմ է մնացել Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնադրվեց 2 տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 11-ին, և չնայած անցած տարվա պատմական դժվար հանգամանքներին՝ մենք հավատարիմ մնացինք Հայաստանում և սփյուռքում հայերի ապագային և բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանությանը և հայ ազգի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկամյա եռալեզու զեկույցնամփոփ կերպով ներկայացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը հիմնադրումից ի վեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում