ՀՀ-ում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ 2021-ի հունիսի 17-ին ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպել են՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից:

Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական ընտրական օժանդակություն և աջակցում են քաղաքացիներին տեղեկատվության և մասնակցության հասանելիությունը ապահովելու գործում: «Միավորվելու և ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու Ժամանակն է: Հայ ազգի բոլոր սերունդներն արժանի են ունենալ ավելի լավ ապագա՝ խաղաղությամբ և կայունությամբ։ Հույս ունենք՝ Հայաստանը կղեկավարվի համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի ոգով: Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ներից և սոցիալական մեդիայի ցանցերից, ավելացնել ջանքերը՝ նպաստելու, որպեսզի հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հայ երեխաների ապագայի համար», հայտարարեց ԵՄ դեսպան Ա․ Վիկտորինը։

Վերջին տարիներին ԵՄ-ն հավելել է ժողովրդավարացման և ընտրական բարեփոխումների ուղղությամբ ներդրումները: 2021-ի ընտրությունների շեմին ԵՄ-ը կրկին հանդես գալով որպես առատաձեռն դոնոր՝ հատկացնում է շուրջ 1 միլիոն եվրո ծավալի ֆինանսական աջակցություն։ Հանդիսանալով ամենախոշոր դոնորը՝ ԵՄ-ը, ԵՄ անդամ մի քանի պետությունների հետ միասին՝ որպես «Team Europe» կրկին ցուցաբերում է իր կարևոր ներդրումը։

Հայերեն العربية English Français Русский

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը