Բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն. Նիդերլանդները շարունակելու է հարցի բարձրաձայնումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 16-ին նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խորհրդարանականների և ԱԳ նախարար Սիգրիդ Կաախի միջև մանրամասն քննարկում է ծավալվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և հետագա զարգացումների շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերոնշյալ քննարկման ընթացքում Նիդերլանդների տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորները ԱԳ նախարարին ուղղել են տասնյակ հարցեր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը դադարեցնելու, Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, ագրեսիայի հետևանքները վերացնելու, Թուրքիայի սադրիչ դերակատարման և համանման այլ թեմաների վերաբերյալ։

Նիստից առաջ Նիդերլանդների ԱԳ նախարար Սիգրիդ Կաախը 4 էջանոց նամակ էր ուղղել խորհրդարանին (ի կատարումն նախորդ քննարկման ստանձնած պարտավորության), որում անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, ինչպես նաև հետպատերազմական զարգացումներին և հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։

Մասնավորապես, խորհրդարանին ուղղված նամակում Սիգրիդ Կաախը վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը միջազգային միասնական գործողությամբ նպաստելու հակամարտության վերջնական կարգավորմանը՝ հավելելով, որ Նիդերլանդները մտադիր է այսուհետ ևս շարունակել ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում տարվող աշխատանքները։ Բացի այդ, Սիգրիդ Կաախը վերահաստատել է նիդերլանդական կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի «բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»՝ մասնավորեցնելով, որ Նիդերլանդները շարունակելու է սույն հարցի բարձրաձայնումը։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը նամակում նաև անդրադարձ է կատարել այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը, նշելով, որ նման քայլերը «թշնամանք են հրահրում»: Սիգրիդ Կաախը վերահաստատել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և շեշտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը տարածաշրջան, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ենթարկելու անհրաժեշտությունը, անդրադարձ կատարել հակամարտության արդյունքում տուժածներին հումանիտար օգնության հատկացման հարցին և սահմանազատման ու վստահության վերականգնման հարցերում ԵՄ հնարավոր աջակցությանը։

Հայերեն English Русский

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանքը երբեք չի դադարում. ԱԺ նախագահ

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2026 թվականի հուլիս ամսին ծնվել է 97 երեխա

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Ազատություն փողոցի 1-ին նրբանցքը, 1-ին փակուղին և 4-րդ շենքի բակային տարածքը