ԱԳՆ-ի ծախսերի հիմնական կշիռը 2020-ին եղել է այլ երկրներում ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից 2020 թվականին սկզբնական ծրագրով ենթակա էր օգտագործման 15.5 մլրդ դրամ հատկացում: Նախատեսվում էր, որ այս միջոցները կօգտագործվեն 6 ծրագրերի, 18 միջոցառումների ֆինանսավորման համար: Տարվա ընթացքում արդեն ճշտված ծրագիրը կառավարության լիազորությունների շրջանակում կազմել է 17.1 մլրդ դրամ: Փաստացի օգտագործումը կազմել է 98.5 տոկոս կամ 16.85 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Բոլոր միջոցառումներին չեմ անդրադառնա, սակայն կնշեմ, որ ծախսերի մեջ հիմնական կշիռը եղել է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության գործունեության կազմակերպումը: Հաջորդն իր մեծությամբ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ծրագիրն է եղել: Կուզենայի այստեղ նաև անդրադառնալ այն հարցին, որ 2020 թվականի բյուջեում, բացի ԱԳՆ-ից, անդամակցության համար պատասխանատու են եղել նաև այլ մարմիններ: Հետևաբար` միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար, ընդհանուր առմամբ, տարեկան ճշտված ծրագիրը կազմել է 3 մլրդ 396 մլն դրամ, որի փաստացի օգտագործումը կազմել է 3 մլրդ 324 մլն դրամ»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հատկացված միջոցներով հնարավոր է եղել կազմակերպել ԱԳՆ-ին վերապահված գործառույթների իրականացումը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը