IDBank-ի ֆինանսավորմամբ հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:IDBank-ը հունիսի 1-ին տոն է պարգևել Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Կարմիր գյուղ, Սարուշեն, Կարմիր Շուկա, Խերխան, Քարահունջ գյուղերից 220 երեխայի համար կազմակերպվել է այց Ստեփանակերտ, որտեղ փոքրիկները Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մանկական ներկայացում են դիտել։ Այնուհետև երեխաները անակնկալ նվերներ են ստացել։

Ծրագիրն իրականացվել է IDBank-ի ֆինանսավորմամբ։ Նախաձեռնությունը պատերազմից հետո Սարուշենում հաստատված Վաչե Վարդանյանինն է, ում խոսքով պատերազմից հետո երեխաներն աջակցության կարիք ունեն։ «Ի սկզբանե նախատեսված էր անակնկալ մատուցել 100 երեխայի, սակայն աստիճանաբար սկսեցին դիմել տարբեր գյուղերից, և արդյունքում IDBank-ը 200-ից ավել երեխաների տոն պարգևեց։ Հատկանշական է, որ իմ ֆեյսբուքյան գրառումից րոպեներ անց արձագանքեցին IDBank-ի աշխատակիցները։ Որքանով տեղյակ եմ, բարեգործական միջոցառմանը մասնակցել է ինչպես Բանկի անձնակազմը, այնպես էլ Բանկը»,- ասել է Վաչե Վարդանյանը։

IDBank-ի ֆինանսավորմամբ մյուս միջոցառումը կրկին Արցախում է մեկնարկել, սակայն շարունակվելու է նաև Սյունիքում։ «Երգով ու սիրով» խորագրի ներքո անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ն անցկացվող փառատոնը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի փոքրի երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կողմից։ Ծրագիրն ընդգրկում է Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների և հարակից Խնձորեսկ և Շինուհայր գյուղերի, Ստեփանակերտի և Մարտունու գործող երգչախմբերի երեխաներին։

«Որոշեցինք նախաձեռնել այս փառատոնն ի հեճուկս բոլոր դժվարությունների, նաև՝ շնորհիվ նման միջոցառումների կարևորությունը գիտակցող կազմակերպությունների, ինչպիսին IDBank-ն է։ Բիզնեսի դերն ընդհանրապես շատ մեծ է մշակույթի, գիտության, կրթության զարգացման գործում։ Երգով լինի, թե խոսքով, ուշադրությամբ, ջերմությամբ պիտի փորձենք ուժ ու հույս տալ մարդկանց, որոնք ծանրագույն օրեր են ապրել և ապրում», - նշել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարՏիգրան Հեքեքյանը։

Բանկում հայտնել են, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը