Կառավարությունը կմշակի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 %-ից նվազեցնող միջոցառումների ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2020-ին հատել է հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս սահմանային շեմը, կառավարությունը հանձնառու է մշակել և հրապարակել առաջիկա 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:

Գրիգորյանը հիշեցրեց, որ 2020-ին համավարակը և Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ ու խնդիրներ էին առաջացրել կառավարության ծրագրով հայտարարված նպատակերը նախանշված ծավալով և ժամկետում իրագործելու համար: 2020-ը դիտարկվել է որպես բացառիկ, ինչը թույլ է տվել բյուջետային փոփոխություններով ճկուն արձագանքել ցնցումներին: Համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված՝ պետական բյուջեում ավելացել են նաև առողջապահական և ռազմական ծախսերը:

«Արդյունքում հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառմամբ, հավասարակշռված վերանայումների և արդյունավետ կոորդինացման շնորհիվ, ինչպես նաև հարկ վճարողների և պետական պարտքի ներքին շուկայում ներդրողների դրական վարքագիծը և արտաքին աշխարհի օժանդակությունը թույլ են տվել Հայաստանում ապահովել կայուն մակրոմիջավայր: Մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական անկման պայմաններում պահանջված հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորման աղբյուր հանդիսացավ նաև պետական պարտքի կանխատեսվածից ավել ներգրավումը: Այս զարգացումների արդյունքում կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ գրանցել է զարգացող երկրների պարտքի բեռին համադրել աճ և հատել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս սահմանային շեմը, որի պայմաններում կառավարությունը հանձնառու է մշակել և հրապարակել առաջիկ 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` 2020-ի ամբողջ ընթացքը բացահայտել է, որ, չնայած համաշխարհային և տարածաշրջանային խորքային ցնցումներին երկրում ձևավորված պետական ինստիտուտների կայացած լինելուն, բոլոր թերություններով հանդերձ, հնարավորություն է ընձեռել իրականացնել շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականություն և համարժեք հակաճգնաժամային միջոցառումներ՝ պահպանելով դրամավարկային և հարկաբյուջետային կայուն միջավայր:

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել