Հարցման մասնակցած ձեռնարկությունների շուրջ 60 տոկոսը ՀՀ-ի համար բացասական է համարում ապաշրջափակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարցման մասնակցած ձեռնարկությունների շուրջ 60 տոկոսը համարում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա խիստ բացասական կամ բացասական ազդեցություն: Այս մասին նշված է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից կազմված զեկույցում:

Ամփոփելով զեկույցը «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրեն Պետրոս Պետոյանը զարմանալի է համարում այն, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը դրական Է գնահատում ՀՀ ձեռնարկությունների մոտ 20 տոկոսը:

«Բացական ազդեցությունը շատ ավելի էմոցիոնալ ազդեցության արդյունք է՝ վախի, անվտանգային խնդիրների հետ կապված է»,- մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետոյանը:

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցման արդյունքները:

Հետազոտության նպատակը հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչների կարիքների և առաջնահերթությունների վերհանումն է: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) համագործակցության արդյունքում:

Հետազոտության համար իրականացվել է քանակական դեմ առ դեմ հարցում Հայաստանում գրանցված և գործող 400 ձեռնարկության շրջանում՝ կիսաստանդարտացված հարցերի կիրառությամբ: Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Ուսումնասիրության ոլորտներն են բիզնեսի հիմնախնդիրները և առաջնահերթությունները, ձեռնարկությունների վրա համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ազդեցությունը, կոռուպցիայի նկատմամբ գործարար համայնքի ընկալումները, պետական աջակցության ծրագրերի արդյունավետության գնահատումը:

Հայերեն العربية Русский

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ