Արցախի արտգործնախարարը Ադրբեջանի կողմից հայ զինվորների գերեվարումը քաղաքական ահաբեկչություն է որակել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ահաբեկչություն է որակել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս մասին Արցախի արտգործնախարարը նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Փաստորեն, Ադրբեջանը քաղաքական և աշխարհաքաղաքական ահաբեկչություն է կատարում: Նախևառաջ՝ նման քայլով Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ որևէ ողջամիտ ու քաղաքակիրթ ձևով չի ուզում և պատրաստ չէ իր հարաբերությունները կառուցելու Հայաստանի Հանրապետության հետ: Արդբեջանի կողմից շարունակվում են ահաբեկչական գործողությունները, գերեվարվում են մարդիկ, որոնք պարզապես ինժեներական աշխատանքներ էին կատարում: Հայ զինծառայողներին, փաստորեն, առևանգում են, գերեվարում և հայտարարում, որ նրանք դիվերսանտներ են»,- ասաց Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելու Ադրբեջանի նպատակը կրկին նրանց դիվերսանտներ ու ահաբեկիչներ պիտակավորելու քաղաքականություն վարելն է: «Փորձում են նման կերպ բարդացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդի մոտ վհատություն առաջացնել, անվստահության մթնոլորտ ստեղծել ապագայի նկատմամբ հատկապես կարևորագույն՝ ռազմավարական ու սահմանամերձ տարածքներում»,- նշեց Արցախի արտգործնախարարը:

Ըստ Բաբայանի՝ Արդբեջանի այդ պահվածքը հարված է նաև ՀԱՊԿ-ին, որովհետև ահաբեկչություն է կատարվել նրա անդամ հանդիսացող երկրի զինված ուժերի զինծառայողների նկատմամբ:

«Սա հարված է նաև մեր եղբայրական երկիր Ռուսաստանին, որովհետև Արդբեջանը դրանով նորից, կարծես թե, մարտահրավեր է նետում Ռուսաստանին: Հասկանալով, որ Ռուսաստանը պետք է շատ հանգիստ մթնոլորտում այդ հարցը նաև կարգավորի ինչ որ տեղ նաև միջամտի, Ադրբեջանն այսպիսի դժվարություններ է ստեղծում, որովհետև ինքը որպես երկիր ահաբեկչական ու հայատյաց է և չի փոխվում»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ միամտություն է հույս ունենալը, թե Ադրբեջանը փոխելու է իր պահելաձևը և նրա այդպիսի պահվածքը շարունակական է:

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը