Տնտեսություն

Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով

2 րոպեի ընթերցում

Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ առևտրի պալատում` ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մասուդ Խանսարիի միջև: Կողմերը կարևորել են երկու երկրների գործարարների միջև ձևավորված գործակցությունը և ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայությունը:

Համաժողովի ընթացքում գործարարներին մասնավորապես հետաքրքրել է Հայաստանի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության ոլորտներում նոր փոփոխությունները: ՊԵԿ պատվիրակության կողմից մատնանշվել են վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, որոնք էական ազդեցություն են ունեցել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Էդվարդ Հովհաննիսյանը հորդորել է գործարարներին հարկային և մաքսային վարչարարության կիրառման հետ կապված ցանկացած հարցով դիմել ՊԵԿ համապատասխան մասնագետներին: Կոմիտեի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել պարբերական խորհրդակցություններ գործարար ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում