Սփյուռք

Վախճանվել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում մայիսի 25-ի առավոտյան կյանքից հեռացել է Հայ Կաթողիկե պատրիարք Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայ կաթողիկե եկեղեցու լրատվական ծառայությունը:

Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:

Գրիգոր եպիսկոպոս ԿապրոյանըՏանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել 2015 թվականի հուլիսի 25-ին՝ փոխարինելով երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչև 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում