Հասարակական

«Հայաստան» հիմնադրամը հրապարակել է տեղեկագիր Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկագիր է հրապարակել Արցախում իրականացվելիք ծրագրերի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն տեղեկագրի՝ աշխարհասփյուռ հայերի նվիրատվությունների շնորհիվ Արցախում մեկնարկել են բնակարանաշինության և ենթակառուցվածքների զարգացման լայնածավալ ծրագրեր:

Այս փուլում ընդհանուր առմամբ կներդրվի 70 միլիոն ԱՄՆ դոլար. կկառուցվեն 85 տուն, 1008 բնակարան և 54.5 կմ ճանապարհ:

Նշվում է, որ յուրաքանչյուր ծրագրի մանրամասները կհրապարակվեն հաջորդ տեղեկագրում:

Հիմնադրամը նաև տեղեկացնում է, որավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Օղակ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված «Հոգեբանական առաջին օգնություն» ծրագրի առաջին փուլը։

Ծրագրի շրջանակներում 25 մասնակից տարբեր մարզերից վերապատասրատվել են՝ ստանալով սահմանամերձ համայնքներում ճգնաժամային իրավիճակում հայտնված բնակիչներին հոգեբանական առաջին օգնության տրամադրման ինչպես տեսական, այնպես էլ գործնական հմտություններ։

Հիմնադրամի և Սմարթ Արմենիա ՀԿ–ի նոր նախաձեռնության շնորհիվկստեղծվեն մասնագիտական զարգացման մի շարք հնարավորություններԱրցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների համար:Մասնակիցը դառնալով իրենց նախընտրած դասընթացների՝ ծրագրի շահառուները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև կստանան աջակցություն աշխատաշուկայում ինտեգրման գործընթացում:

Արցախում իրականացվելիք ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալհղումով:

Հայերեն العربية English Русский

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի շրջանակում կարելի է ստանալ ծախսերի 50 տոկոս փոխհատուցում

Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Շվեյցարիայում

Իրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Տիգրան Ավինյան

Մոսկվայի ու Կիևի միջև բանակցությունների նոր փուլի մասին կհայտարարվի շուտով. Սերգեյ Լավրով

Հայաստան կժամանի Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը

Ալիևի ու Էրդողանի մասնակցությամբ բացվել է Լաչինի օդանավակայանը

Հակոբ Արշակյանը Ճապոնիայում կմասնակցի «Թումո» կենտրոնի բացմանը

Ռուսաստանը կցանկանար ընդլայնել ԵԱՏՄ-ն. Ալեքսեյ Օվերչուկ

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար