Վահան Քերոբյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսության ոլորտում ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, և հայկական կողմը հետաքրքրված է ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ձեռնարկել գործնական քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոհամադ Էսլամին վերահաստատել է տնտեսական կապերի խորացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման հարցում իրանական կողմի պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա փոխգործակցության մեծ ներուժը կարելի է իրացնել՝ ներգրավելով հայկական և իրանական ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ երկուստեք առկա է պատրաստակամություն գործնական արդյունքներ արձանագրելու համար և հույս հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։ Այդ նպատակով ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր, որով մասնավորապես, նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։

Հայերեն العربية English Русский

«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին