Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի հեռացման հարցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը պարբերաբար քննարկվում է ռուսական կողմի շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Մասնավորապես, հարց հնչեցվեց այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները, վերանորոգման քողի ներքո, հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը՝ աղավաղելով եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` առաջ բերելով հակագիտական թեզեր Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ:

Հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանի արձագանքն այս ամենին՝ Զախարովան հիշեցրեց, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցը քննարկել է հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներում:

«Մասնավորապես, այն քննարկվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցերի ընթացքում: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, իսկ համանախագահների կողմից այս տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունն այն հարցերի ցանկում է, որն Ադրբեջանից և Հայաստանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում»»,- հայտարարեց Մարիա Զախարովան:

Հայերեն العربية English Русский

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ