Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն՝ առանց ձգձգման. ԵԽ պատգամավորը՝ ռազմագերիների հարցով քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

Պատգամավորը նախ շեշտեց, որ վերջապես հումանիտար բնույթի այս կարևոր հարցը կարողացել են ընդգրկել օրակարգ: Նա ԵԽ ամբիոնից շեշտեց՝ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե դեռ քանի մարդ է պահվում, իսկ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ իրենց որդին մահացած է, ո՞ղջ է, գերի՞ է:

«Ալիևը խոսում է խաղաղությունը հարգելու մասին, ինչպե՞ս կարող ենք հավատալ դրան, երբ այսօր նա խախտում է Հայաստանի տարածքը: Ոչ մի դիվանագիտություն չի կարող արդարացնել հիմնարար իրավունքների այդ չարաշահումը: Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն՝ առանց հետաձգման»,-եզրափակեց ԵԽ պատգամավորը:

Նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Նրանք տեղակայվել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ սահմանային հատվածներում: Ներկայում ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինծառայող կա:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 26/08/26

Ասիական ինդեքսներ - 26/08/26

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ