Շիրակի մարզում փակվել են Covid բաժանմունքները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,14 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում փակվել են Covid բաժանմունքները, որոնք կորոնավիրուսի 3-րդ ալիքի և թվերի աճի պատճառով վերաբացվել էին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով, կրկին թվերի նվազման հետևանքով, «Գյումրի» բժշկական կետրոնում և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցներում գործող Covid բաժանմունքերը փակվել են: Գործում են միայն տրիաժ ծառայությունները: «Այստեղ ընդունվում են կասկածելի հիվանդները, կատարվում է նմուշառում, եթե հաստատվում է հիվանդությունը, և տվյալ անձը կարիք է ունենում ստացիոնար բուժման, ուղեգրվում է ստացիոնար բուժման՝ երևանյան կամ այլ մարզերում գործող կենտրոններ, իսկ ամբուլատոր բուժման անհրաժեշտության դեպքում, նշանակվում է ամբուլատոր բուժում՝ հսկողություն առաջնային օղակի կողմից»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:

Վերջին շաբաթների ընթացքում նկատվում է նաև ամբուլատոր բուժում ստացող հիվանդների թվի նվազում. այս պահին մարզում ամբուլատոր բուժում է ստանում 349 հիվանդ:

Լեյլի Ասլանյանը պատվաստումային գործընթացից էլ է գոհ: Մարզում պատվաստումային գործընթացը մեկնարկել է մայիսի 15-ին: Պատվաստվողներ կան, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, բարեբախտաբար, չկան: Շիրակի մարզի ցուցանիշները մյուս մարզերի համեմտությամբ, բավական լավ են: Արդեն 1 435 պատվաստված քաղաքացի կա մարզում: «Sputnik-V»-ով պատվաստվել է 670, «AstraZeneca»-ով՝ 765ցքաղաքացի: Պատվաստումային շարժական կայանը ևս նորմալ է աշխատում:

Մարզն արդեն ստացել է «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Դա նախատեսված է այն անձանց համար, որոնք արդեն ստացել են առաջին չափաբաժինն ու 21 օր անց, նախատեսվածի նման, ստանալու են երկրորդ ներարկումը:

Չինական պատվաստանյութը Շիրակի մարզ դեռ չի հասել:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար