Ըստ Բաբաջանյանի՝ դատական համակարգը կախված է որոշակի շրջանակներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ դատական համակարգը կախված չէ գործող քաղաքական իշխանությունից, սակայն կախվածության մեջ է որոշակի շրջանակներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:

Ըստ նրա՝ բանական ու արդարադատությունն այն առաջնահերթություններն են, որոնք պետությունը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգության և բարեկեցության համար:

Դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Բաբաջանյանն ասաց. «Եթե հանցագործներն ազատության մեջ են, դա դեռ չի նշանակում, որ դատարաններն անկախ են: Ճիշտ հակառակը՝ գործ ունենք շատ որոշակի շրջանակների հետ կախվածության մեջ գտնվող դատական համակարգի հետ: Եթե հանցագործներն ազատության մեջ են, կնշանակի՝ պատասխանատվության ինստիտուտը ոչնչացված է, արդարադատություն, որպես այդպիսին, չի իրականացվում, դատական իշխանությունն էլ հեղինակազրկված է»:

Ըստ պատգամավորի՝ դատական իշխանությունը ոչ միայն իշխանությունից, քաղաքական սուբյեկտներից կախված չէ, այլ գերկախված է «մաֆիական և օլիգարխիկ հանցագործ շրջանակներից»:

Ավելի վաղ իր ելույթում Փաշինյանը նշել էր, որ իրենց իշխանությունը արդարադատության ոլորտում իրականացրել է հեղափոխական փոփոխություններ, այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատմական նվազագույն թիվն է կալանավորված և դատապարտված անձանց: Նա շեշտել էր, որ այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն:

Հայերեն Русский

Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից

«Նոր գիրք»-38/26. Սալնիկով, Բաքման, Թադևոսյան

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանի վրա նոր հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել