Արցախում  Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմակվորման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են խաչերթով՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան՝ Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին Արցախի բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո 2 րոպե տևողությամբ ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում մատուցվել է ոգեկոչման (հոգեհանգստյան) կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի նահատակների: Այնուհետև՝ եկեղեցու բակից, Արցախի պաշտոնատար անձանց, զինվորականների ու հարյուրավոր արցախցիների մասնակցությամբ մեկնարկել է խաչերթը՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Քաղաքային հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք՝ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների համար:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ այս օրերին համախմբող պետք է լինի ոչ միայն հիշողությունը, այլ նաև վաղվա օրվա նկատմամբ հույսը:

«Այս օրերին, ապրելով Արցախում և Մայր հայրենիքում, տեսնում ենք, որ փոթորկալից է մեր հոգին և միտքը: Պետք է խաղաղեցնենք ու խաղաղ հոգով կարողանանք ապահովել վաղվա մեր խաղաղությունը՝ մեր մեջ ունենալով Աստծուն: Ուստի ապրելով այս օրերում՝ մեր համախմբվածությամբ՝ մեր մտքի մեջ պետք է լինի մեկ կարևոր նշանաբան՝ միաբանվել մի գաղափարի շուրջ, որը նպաստում է հայապահպանությանը»,-ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Խաչերթին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պետական պաշտոնյաններ:

Հայերեն العربية Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը