Սփյուռք

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

1 րոպեի ընթերցում

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում էAnalitikaUA.net-ը:

Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է:

«Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում `ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինն ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց):

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը դարձավ Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվեց Եվրամիության թափանցիկության ռեգիստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:

ինչպես հայտնի է, արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Կիեւում և Երևանում գործում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում