Արցախ

ՀՀ-ում Արցախից տեղահանված 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Արցախից տեղահանված 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 2 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝ 25 հազար քաղաքացի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝ Դիլիջանում կայացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման ընթացքում։

«Օպերատիվ շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների ժամանակավոր կացության և կենցաղային պայմանների ապահովման հարցը աստիճանաբար ու համակարգված լուծվում է, թեկուզ այն հեռու է իդեալական լինելուց։ Չնայած գործող սոցիալական ծրագրերին, կարծում եմ, այս երկու խնդիրները պետք է շեշտադրվեն»,- ասաց Վիրաբյանը՝ նշելով ցանկալի է համատեղ աշխատանքի ընթացքում քննարկել «Աշխատանք՝ արցախցուն» նախաձեռնությունը, որը կհետապնդի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ։

«Առաջինը՝ օգնել մեր արցախցի հայրենակիցներին աշխատանք գտնելու Հայաստանի տարբեր մարզերում և հոգալ իրենց ընտանիքների կարիքները, և երկրորդ՝ մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական, փոքր ու միջին բիզնես սկսելու, զարգացնելու և այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց օջախները շենացնելու ու զարգացնելու համար»,- նկատեց Վիրաբյանը՝ ընդգծելով ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում համախմբված ու միասնական աշխատանքի անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում