Տնտեսություն

Մոսկվան թանկ Է գնահատում Երեւանի հետ դաշնակցային եւ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները. Միշուստինը՝ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Մոսկվան թանկ Է գնահատում Երեւանի հետ դաշնակցային եւ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները. Միշուստինը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել Է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովին հանձնարարել պատրաստել նոր նախաձեռնություններ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառության ավելացման եւ փոխադարձ ներդրումների աճի համար:

Կազանում ապրիլի 29-ինՀՀվարչապետիպաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա նշել Է, որ կորոնավիրուսն ազդել է երկկողմ առեւտրի դինամիկայի վրա. անցյալ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել Է մոտավորապես 10 տոկով եւ կազմել շուրջ 2,3 միլիարդ դոլար:

«Անշուշտ, մեզ այս իրավիճակը չի բավարարում: Առաջարկում եմ մեր միջկառավարական հանձնաժողովին հանձնարարել պատրաստել նոր նախաձեռնություններ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման, փոխադարձ ներդրումների աճի համար»,- ասել Է Միշուստինը:ՆաՓաշինյանին ողջույն Է հաղորդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: «Ամենից առաջ ցանկանում եմ ձեզ հաղորդել ջերմ ողջուն եւ լավագույն բարեմաղթանքներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է Միշուստինը:

Նա ընդգծել Է, որ Մոսկվան թանկ Է գնահատում Երեւանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային եւ ռազմավարական բնույթ են կրում: ՌԴ կառավարության ղեկավարը նշել Է, որ Լեռնային Ղարաբաղումռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունները մեծ հնարավորություններ են բացել համատեղ աշխատանքի համար:

«Դա առաջին հերթին բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումն Է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը: Այդ ամենը կստեղծի պայմաններ Անդրկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար»,- նշել Է Միշուստինը:

Editing and Translating by Stepan Kocharyan

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում