Գյումրիում ցուցադրվում են խորհրդային տարիների բնօրինակ կինոազդագրեր 

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Ռուսական տան և «Ստիլ» պատկերասրահի նախաձեռնությամբ ապրիլի 28 –ին մեկնարկեց խորհրդային տարիների բնօրինակ կինոազդագրերի ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նեկայացված է հիմնականում հիսունից-վաթսունական թվականներին ստեղծված 50 պաստառ: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց «Ստիլ» պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, կինոազդագրեր հավաքելու նախաձեռնությունն առաջացել է Լոնդոնում թանգարաններից մեկում ռուսական պաստառների ցուցադրությանը ծանոթանալուց հետո, որն էլ հետագայում դարձավ նմանատիպ ցուցադրության կազմակերպման գաղափար: «Նույնիսկ կինոաֆիշաններն են խոսում այդ տարիների դժվարությունների, հայրենասիրության ու հաղթանակի մասին ու որպես խորհրդանիշ այդ տարիներից, վերջին պաստառը, որ մենք ամրացրեցինք պատին, «Նյուրնբերգյան դատավարությունն էր», պատերազմի մասին ֆիլմի, իսկ ամենահին կինոազդագիրը, որքան հիշում եմ 1957 թվականի արտադրության է»,-պատմում է Արտուշ Մկրտչյանը՝ նշելով հավաքածուն ավելի մեծ է, ունի ավելի քան 700 կինոպաստառ:

Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի համար պատերազմական տարիների կյանքը ներկայացնող ֆիլմերը շատ են՝«Մարտի են գնում միայն ծերունիները», «Բալլադ զինվորի մասին» և այլն, հյուպատոսը առանձացնել մեկը դժվարանում է, բայց վստահ է՝ այդ տարիների ֆիլմերը հաջողված էին, քանի որ հենց դերասանների ծնողները, ավագ եղբայրները կամ էլ հենց իրենք Հայրենականի մասնակիցներ էին:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 10-ը ներառյալ։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն