Սփյուռք

Շվեյցարիայում կայացել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելի ոգեկոչման միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում կայացել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելի ոգեկոչման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ հայոց եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից ապրիլի 24-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Ոգեկոչկման արարողությունը շարունակվել է եկեղեցու հարևանությամբ բացօթյա տարածքում՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։ Դուդուկահար Լևոն Մինասյանի կատարմամբ հնչել է Կոմիտասի «Դլե Յամանը»։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից, ելույթով հանդես է եկել Շվեյցարիայի հայկական միության (Union Arménienne de Suisse) փոխնախագահ Րաֆֆի Գիրագոսյանը։

Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծաղկեպսակ է զետեղել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին։ Ներկաներին ուղղված իր խոսքում նա երախտիքի խոսք է ուղղել այն շվեյցարացիներին, որոնք Հայոց ցեղասպանության օրերին նեցուկ կանգնեցին մեր ժողովրդին՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։ Դեսպանը նշել է. «Հայ ժողովուրդն իր մեջ ուժ և կամք գտավ, հակառակ իրեն պատուհասած բոլոր արհավիրքների, վերապրելու ու վերընձյուղվելու ի Մայր Հայաստան և ի սփյուռս աշխարհի։ Ավելին, հայ ժողովուրդը պատմական իրողություն դարձրեց հայոց անկախ պետականությունը, որը կանխելու նպատակով էին օսմանյան պարագլուխները ձեռնարկում իրենց հրեշավոր հայակործան ծրագիրը։ Սարդարապատի զանգերն այսօր էլ ղողանջում են՝ կանչելով մեզ ամուր ու անսասան պահել Հայաստանի անկախ պետությունը, քանի որ այն հայ ժողովրդի հավիտենական գոյության անփոխարինելի երաշխավորն է»։

Դեսպանությունից նաև հայտնում են, որ նույն օրը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել Ցյուրիխում, Տիչինոյում, Դուբենդորֆում և Շվեյցարիայի մի շարք այլ բնակավայրերում։

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում