Բեյրութի կենտրոնական հրապարակում անցկացվել է մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

2 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում ապրիլի 23֊ին ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լիբանանից, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Բեյրութի կենտրոնական Շուհադա (Նահատակներ) հրապարակում՝ Ազատության արձանի մոտ։

Ներկաները մոմավառություն են կազմակերպել՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարած ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հավաքին հնչող դատապարտող ելույթներում ընդգծվել է նոր ցեղասպանությունները կանխարգելելու հարցը, դրա շուրջ ջանքերը միավորելու հանգամանքը։

Լիբանանը 2000 թվականի մայիսի 11֊ին խորհրդարանի որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դրանից առաջ Պատգամավորների պալատի որոշում է եղել 1997 թվականի ապրիլի 3֊ին։

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի երեք տասնյակ պետություն:

Հայերեն العربية

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային